Կենդանիների պաշտպանը կատուների միսը ճագարի մսի փոխարեն հանձնել է ռեստորաններին (photo 16+)


05:57 , 2 դեկտեմբեր, 2016
Չինական Չենդու քաղաքի բնակիչ Հուանգ Պինգֆուն տեղացիների շրջանում հայտնի էր որպես մեծ կենդանասեր: Նա իր տանը մի քանի ցեղատեսակի կատուներ էր պահում, սոցցացներում խմբեր էր բացում, որտեղ պատրաստակամություն էր հայտնում տանիք տալ անտուն կատուներին: Ոչ ոք չէր կասկածում նրա անկեղծությանը:
Մի անգամ տեղի ռեստորաններից մեկի այցելուն դժգոհեց խոհարարին «ճագարի» անորակ մսից, որն առաքել էր Հուանգը: Ռեստորանի ղեկավարությունը ստուգումներ անցկացնելուց հետո ոստիկանության հետ մեկտեղ գնաց Հուանգի քաղաքամերձ առանձնատուն: Այն, ինչ տեսան տան պատերից ներս, ուղղակի սարսափելի էր: 
Պարզվում է՝ անտուն կատուներին տղամարդը ոչ թե պահել է, այլ ճագարի մսի փոխարեն հանձնել տեղի ռեստորաններին...