Պարենային ինքնաբավությունը կավելանա 15 տոկոսով


16:44 , 1 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу Պարենային ինքնաբավությունԳյուղատնտեսական ոլորտը ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է: Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են վարելահողները, ինչը դրական է ազդել ստացվող բերքի ծավալների վրա: Վերը նշվածի արդյունքում ավելացել է նաև արտահանումը, սակայն անգամ նման պայմաններում պարենային ինքնաբավությունը ունի ավելացման կարիք:

Այդ նպատակով գործադիր մարմինը ընդունել է գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգը, որի համաձայն՝ ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման գերակայությունները, դրանց իրականացման մոտեցումները, ակնկալվող արդյունքները:

Հայեցակարգի խնդիրներից մեկը նաև երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծումն է:
Ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում էներգետիկ արժեքով հաշվարկված կենսականորեն կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության ներկայիս 60 տոկոս մակարդակի ցուցանիշն ակնկալվում է 2021 թվականին հասցնել 74-76 տոկոսի:

Ենթադրվում է, որ սա կազդի աղքատության նվազման և գյուղական համայնքների զարգացման վրա: