Էրդողանն իր հայտնի հայտարարությամբ կրակն է գցել Թուրքիայի պաշտոնական տարբեր շրջանակների


16:19 , 1 դեկտեմբեր, 2016
Картинки по запросу ԷրդողանԷրդողանն իր հայտնի հայտարարությամբ կրակն է գցել Թուրքիայի պաշտոնական տարբեր շրջանակների, որոնք մեկը մյուսի հետևից սրբագրում են վերջինիս ոճին հարիր էմոցիոնալ ու նաև քարոզչական նպատակներով ունեցած պոռթկումը: Նախ՝ երեկ արդեն Թուրքիայի նախագահականից նշեցին, որ Էրդողանի խոսքերը չպետք է բառացի հասկանալ, իսկ փոխվարչապետներից մեկն էլ հայտարարեց, որ առանց Ռուսաստանի Թուրքիան հաջողություններ չէր գրանցի Սիրիայում իրականացվող ռազմագործողության հետ կապված: Հիմա էլ Չավուշօղլուն է փորձում նրբանկատորեն «սվաղել» վերադասի հայտարարությունը: