Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի գործերին սկսել է քի՞չ խառնվել


16:42 , 26 մարտ, 2012

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն եմ կարդում. Կոչ է անում ընդդիմադիր ուժերին համագործակցել՝ հանուն արդար ընտրությունների: Նկատե՞լ եք ՀԱԿ-ականների տեքստերը փոխվել ա: Մտածելակերպն էլ ա փոխվելո ոցվոր: Թեկուզ միայն այն, որ բացի իրենցից ուրիշ ընդդիմադիր էլ են արդեն տեսնում դա լավ ա: Ով մեզ հետ չի նա ընդդիմություն չի կարգախոսը կամաց սկսել ա տեղի տալ: Առաջ  համագործակցելը մի բան էր նշանակում՝ համախմբվել ՀԱԿ-ի շուրջ: Իսկ հիմա ոնցվոր այս բառն այլ կերպ են ընկալում: Կարո՞ղ ա Լևոնը սկսել  ա ՀԱԿ-ի գործերին քիչ խառնվել ու տեղը զիջում ա քիչ մը ավելի ոչ կարծրատիպային մտածողներին: Հուսով եմ տենց էլ կա: