«Չեմ կարծում, որ այս պահին գոյություն ունի ալտերնատիվ Տեր-Պետրոսյանի առաջնորդությանը». Լ. Զուրաբյանը ՀԱԿ համագումարի մասին


19:48 , 30 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 17-ին կայանալու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նոր վարչություն է ընտրվելու:  

Կան տեղեկություններ, որ ՀԱԿ վարչության նախագահի 3 թեկնածու կա՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը:  

Հարցին, թե ի վերջո ո՞վ է առաջադրվել կուսակցության նախագահի պաշտոնում, Զուրաբյանն ասաց. «Ոչ մի առաջադրում ինձ դեռ հայտնի չէ: Ոչ մի առաջադրում դեռ չկա: Դա, իհարկե, պետք է համագումարի պատվիրակները որոշեն, բայց չեմ կարծում, որ էս պահին գոյություն ունի ալտերնատիվ Տեր-Պետրոսյանի առաջնորդությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ