Բաքվի երազանքը, որ Թուրքիան մասնակցի ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, երբեք չի իրականանա. ՀՀ ԱԳ փոխնախարար


14:32 , 30 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը երբեք իրականություն չի դառնա:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով թուրք դիվանագետի պարբերական հայտարարություններին, որ Թուրքիան պիտի մասնակցի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին: 

«Դա միշտ եղել է Բաքվի երազանքը, որը երբեք չի իրականանա»,- շեշտեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ