Ի՞նչ անել, եթե պատահաբար բան եք կոտրել սուպերմարկետում. իմացեք Ձեր իրավունքները և ավելորդ գումարներ մի՛ վճարեք


21:30 , 29 նոյեմբեր, 2016

Պատկերացրեք, որ սուպերմարկետում ապրանք վերցնելիս պատահաբար անզգույշ շարժում եք արել և գցել եք թանկարժեք մի գինի։ Ձեր ուղղությամբ շարժվում է մենջերը կամ պահակը։ Ի՞նչ անել այդ դեպքում։

Այսօր BlogNews–ը կպատմի այն մասին, թե ինչպես է կարելի խուսափել այս ապրանքի գումարը վճարելուց՝ օրենքի սահմաններում։

Մտապահեք այս պարզ արտահայտություն
«Խանութին վնաս հասցրած անձը ազատվում է վնասը փոխհատուցելու պարտականությունից, եթե վնասը պատճառվել է ոչ իր մեղքով»։

Եթե դուք խանութում պատահաբար դիպչել եք դարակներին և որևէ բան կոտրել, ապա դա Ձեր մեղքն է և դուք պարտավոր եք վճարել դրա համար, սակայն եթե խանութի ադմինիստրացիան խախտել է անվտանգության կանոնները, ապա դուք ազատվում եք պատասխանատվությունից։

Խանութը մեղավոր է, եթե

Ի՞նչ անել, եթե Ձեզ ստիպում են վճարել

Հիշեք՝ դուք պարտավոր եք վճարել ապրանքի համար, եթե Ձեր մեղքը ապացուցվի դատարանում։

Բողոքների գիրքը խնդրեք և մեջը մանրամասն նկարագրեք պատահարը՝ թողնելով դեպքի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև Ձեր կոնտակտային ինֆորմացիան։

Ի՞նչ անել, եթե Ձեզ խանգարում է պահակը

Եթե դուք թողել եք Ձեր կոնտակտային տվյալները և նշել եք, որ կվճարեք դատարանի որոշումից հետո, ապա պահակը իրավունք չունի խանգարել Ձեզ լքել տարածքը։ Հիշեցրեք աշխատակցին, որ նա խախտում է Ձեր իրավունքները։ Եթե այդ զգուշացումը ազդեցություն չունենա, իրավապահ մարմիններին դիմեք։