Ադրբեջանում կտրուկ թանկացել են գազը և լույսը


22:10 , 28 նոյեմբեր, 2016
Related imageԻլհամ Ալիևը նախաամանորյա անակնկալ է մատուցել ադրբեջանցիներին։ Ադրբեջանի Սակագնային խորհուրդը որոշում է ընդունել 2017 թ-ի հունվարի 1-ից բարձրացնել լույսի և գազի գինը։ Այսպես՝ տարեկան 1500 կուբամետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի գինը բարձրանում է կրկնակի՝ 10 գյապիկից (կոպեկ) հասնելով 20-ի։ Իսկ ամսական 250 կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա ծախսող բաժանորդների համար 1 կվ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը 7 գյապիկից բարձրանում է 11 գյապիկ։