Լավ, բա վերջը՞


22:57 , 21 հունվար, 2012

 Ֆեյսբուքի տարածմանը զուգընթաց տեսնում ենք, որ լրիվ ապուշ, նույնիսկ զռացող ապատեղեկատվությունը կարող է մի քանի ժամում տարածվել ամբողջ ցանցով։ Հիմա պատկերացրեք ճգնաժամային իրավիճակ. աղետ, խռովություն, պատերազմ... Այդ իրավիճակում մարդիկ էլ ավելի խոցելի են ցանկացած սենսացիոն ասեկոսների համար, բամբասանքները անտառային հրդեհի պես տարածվում են։ Ու սրան էլ հիմա գումարենք Ֆեյսբուքյան «խելոքներին»... Լավ, բա վերջը՞։