Ռեյտինգային ցուցակների «տոմսերը սպառվել են»


14:00 , 28 նոյեմբեր, 2016

Image result for հհկ-հյդՌեյտինգային ցուցակների «տոմսերը սպառվել են»

ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանը չմոռացավ նաև ջերմ խոսքեր շռայլել ՀՅԴ-ի հասցեին, որով, սակայն, կառավարության աշխատանքի մասով ամբողջական պատասխանատվություն դրեց կոալիցիոն գործընկերոջ վրա՝ ընդգծելով, որ ՀՅԴ-ն «լուրջ պատասխանատվության շրջանակներ է ստանձնել»:

Եթե անկեղծ լինենք, ՀՅԴ-ում լավ ժամանակներ չեն: Ճիշտ է՝ ՀՀԿ-ի հետ պատասխանատվություն կիսելուց հետո վերջիններիս հաջողվեց պաշտոններ պոկել, իրենց վերահսկողության տակ գտնվող գերատեսչությունները ՀՅԴ-ով պարուրել, սակայն հանրային վստահության առումով վիճակը ծանր է:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը շահագրգիռներին հասկացրեց, որ ՀՅԴ-ի հետ շարունակելու է քաղաքական ճանապարհը՝ հա՛մ ՀՅԴ-ին վստահություն հաղորդելու, հա՛մ էլ չկողմնորոշվածներին հասկացնելով, որ վերջին դեպքում կարող են «կողմնորոշվել» հօգուտ դաշնակների:

Խոսքն ավելի շատ վերաբերում է այն անհատներին, ովքեր ցանկանում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրվել, սակայն ՀՀԿ-ում «տոմսերը սպառվել» են: ՀՀԿ-ից այդ խմբերին ուղղորդեցին ՀՅԴ: