Վարչապետ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ լինելը չի խանգարի պայքարել այն կուսակիցների դեմ, ովքեր օրենք են խախտել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ ցանկացած օրինախախտ, անկախ նրանից՝ ՀՀԿ-ական է, թե ոչ, պիտի պատժվի:
- Երեկ ՀՀԿ համագումարում Գործադիր մարմինը փոփոխությունների ենթարկվեց, նախ՝ ընդլայնվեց, ապա ԳՄ անդամ դարձան վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Մինչև համագումարը ասվում էր, որ սպասվում են «հեղափոխական» բնույթի փոփոխություններ: Խոսքն ա՞յս փոփոխությունների մասին էր:
- Ես չգիտեմ՝ ով ինչ բնութագրումներ է տվել, ես ասել եմ, որ փոփոխություններ լինելու են, ԳՄ-ն թարմացվելու է, որի լավագույն՝ ոսկե կանոնն ավագների և երիտասարդների համագործակցությունն է. այն, ինչ հիմա տեղի ունեցավ:
- Այսինքն՝ ԳՄ-ն համալրվեց ա՞յդ սկզբունքի համար՝ երիտասարդների ու ավագների համագործակցություն:
- Չեմ կարծում, թե հենց այդ սկզբունքի համար, բայց դա դրսևորվում է:
- Այս փոփոխություններին հաջորդելո՞ւ է կուսակցական աշխատանքի, գործելաոճի փոփոխություն:
- Իհարկե, համոզված եմ, որովհետև ցանկացած ժամանակ թելադրում է իր հրամայականը:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: