Վրաստանի վարչապետ է դարձել Գ.Կվիրիկաշվիլին


16:30 , 27 նոյեմբեր, 2016

Картинки по запросу ԿվիրիկաշվիլինՎրաստանի վարչապետ է դարձել Գ.Կվիրիկաշվիլին

Վրաստանի նախագահի հրամանագրով երկրի վարչապետ է նշանակվել Գ.Կվիրիկաշվիլին, ով մինչ այդ ևս գործադիր մարմնի ղեկավար էր: Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական իշխանությունը վերանվաճել էր «Վրացական երազանք» կուսակցությունը, որի ղեկավար Կվիրիկաշվիլիին նորընտիր խորհրդարանը վստահություն էր հայտնել` վարչապետի պաշտոնը ստանձնելու հարցում: Հաջորդ քայլը երկրի նախագահինն էր, ով էլ հենց իր հրամանագրով թարմացրեց Կվիրիկաշվիլիի` վարչապետի աթոռը զբաղեցնելու իրավունքը: