Թրամփը Ֆիդել Կաստրոյին «դաժան բռնապետ» է անվանել


12:15 , 27 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվանը՝ նշելով, որ վերջինը «դաժան բռնապետ» է եղել:

«Նա դաժան բռնապետ էր, որը, գրեթե, 6 տասնամյակ բռնությունների էր ենթարկում սեփական ժողովրդին»,-մեջբերում է gazeta.ru-ն Թրամփի խոսքերը:

Յոթանասունամյա հանրապետականը հավելել է, որ Կաստրոյի կառավարման օրոք Կուբան անցել է աննկարագրելի տառապանքների, աղքատության միջով, ինչպես նաև հրաժարվել է մարդու հիմնարար իրավունքներից:

Վերջում միլիարդատերն ասել է, որ իր վարչակազմն անելու է ամեն հնարավոր բան Կուբայի ժողովրդին օգնելու ու դրա բարգավաճմանը նպաստելու համար:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: