Tert.am-ը գրում է.
Տեղական ինքնակառավարման մարմիինների ընտրությունները երբեք չափանիշ չեն համապետական ընտրություններին մասնակցելու համար, այնտեղ ուրիշ խնդիրներ են դրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ հավաքած ձայների քանակին:
Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ նախընտրական շտաբն արդեն ձևավորվել է ու շտաբի ղեկավար է նշանակվել Աղվան Վարդանյանը:
«Որևէ կուսակցություն խորհրդարանական ընտրություններում պայքարի մեջ մտնում է միայն հաղթելու նպատակով: Մենք հավակնում ենք ունենալ մեծամասնություն, ինչպես որևէ այլ քաղաքական ուժ: Քաղաքական պայքարի տրամաբանությունը մեկն է, քաղաքական ուժը միշտ ձգտում է ստանալ ամբողջական իշխանություն»,-ասաց Բագրատ Եսայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ