Երկու-երեք ջավախեցի ուսանողների վարքը չի կարող դառնալ ջավախեցիների հանդեպ որոշակի դիրքորոշման պատճառ


22:12 , 27 փետրվար, 2013

Այսօր լրատվական և սոցիալական կայքերում բավական շատ արծարծվեց ջավախեցիների անունը՝ կապված բուհերի տարածքում ընթացող դասադուլի, մասնավորապես որոշ ջավախեցի ուսանողների կողմից դասադուլավորների հանդեպ անհարգալից վերաբերմունքի հետ: Երկու-երեք ջավախեցի ուսանողների գործողությունները, այս կամ այլ իրավիճակում դրսևորած վարքը չեն կարող ընդհանրացվել՝ այսպիսով դառնալով ջավախեցիների հանդեպ որոշակի դիրքորոշման պատճառ: Ջավախքից եկած ուսանողներին կոչ ենք անում զբաղվել իրենց հիմնական գործով, ինչի համար որ նրանք գտնվում են Երևանում, այն է՝ կրթություն ստանալով՝ այսպիսով զերծ մնալով և՛ դասադուլներին մասնակցելուց, և՛ դասադուլավորների հանդեպ որևէ տեսակի անհարգալից դրսևորումներից: