Կարեն Կարապետյանից հետո մեկ օրվա ընթացքում 7000 մարդ անդամակցել է ՀՀԿ-ին


13:32 , 26 նոյեմբեր, 2016
Картинки по запросу կարեն կարապետյանԱյսօր Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է մեկնաբանում այն, որ մեկ օրվա ընթացքում 7000 մարդ անդամակցել է ՀՀԿ-ին, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները:

Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի, բայց ես, օգտվելով առիթից, կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել, որ իրենք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն և ուզում են մասնակցել այդ գործընթացին»: