«Եթե ՀՀԿ-ն հաղթի, ինչո՞ւ ոչ, կշարունակեմ պաշտոնավարել». Կարեն Կարապետյան


12:36 , 26 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Եթե գալիք ԱԺ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթի ու եթե ՀՀԿ-ում այդպիսի որոշում լինի վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել ընտրություններից հետո: Այս մասին այսօր վարչապետը հայտարարեց ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Եթե ՀՀԿ-ն հաղթի ու եթե ՀՀԿ-ում այդպիսի որոշում լինի, կշարունակեմ, ինչո՞ւ ոչ»,-ասաց Կարապետյանը: Դիտարկմանը, թե ասել է թե՝ Մոսկվայից երկար ժամանակով է եկել, ասաց. «Եթե Ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ես այստեղ ծնվել եմ ու այստեղ մեծացել»:

Լրագրողների հարցին, թե արդյոք երկրի թիվ մեկ խնդիրն այն էր, որ ինքն իր թիմով ՀՀԿ-ական դառնար, Կարեն Կարապետյանն ասաց. «Ես կարծեմ բոլոր իմ յոթ կետերով բացատրել եմ, թե ինչու դարձա հանրապետական»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ