Սերժ Սարգսյանը տվեց Հայաստանի ապագա վարչապետի անունը


12:03 , 26 նոյեմբեր, 2016

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարում հայտարարեց, որ եթե գալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ստանա վստահության քվե եւ կազմի իշխանություն, ապա կառավարությունը շարունակելու է գլխավորել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: