Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ դեռևս գործող կազմի անդամ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ–ից նեղացած չէ ու իրեն չգնահատված չի զգում: Ավելին`հաջողություն է մաղթում ՏԿՏՏ նոր նախարարին:
«Նեղանալը տղամարդկություն չէ»,-այս մասին այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետջ զրույցում ասաց Գագիկ Բեգլարյանը, որը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորող պաշտոնյաների թվում էր:
«Հիմա բոլորս միասին կտեսնենք, թե փոփոխություններ կլինեն»- ասաց Գագիկ Բելգարյանը` անդրադառնալով ԳՄ կազմում հնարավոր փոփոխությունների մասին հարցին:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նքն է լինելու Կենտրոնից ՀՀԿ ռեյտինգային պատգամավորը, Գագիկ Բեգլարյանն ասաց, որ այս հարցը դեռ որոշված չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ