Մարդկությունն անշեղ ընթացքով գնում է դեպի ինքնաոչնչացում


00:41 , 26 նոյեմբեր, 2016

айсбергՄարդկությունն անշեղ ընթացքով գնում է դեպի ինքնաոչնչացում: Ընդ որում՝ դրա խորքային գիտակցումն իսպառ բացակայում է քաղաքական էլիտաների մոտ: Մարդկային գերսպառման հետևանքով ռեսուրսների օգտագործման ծավալները վտանգում են էկոհամակարգի կենսունակությունը և անհնարին դարձնում դրա վերարտադրությունը: Սա մարդու՝ որպես կենսաբանական տեսակի, ոչնչացման ամենաիրական վտանգն է: Առավել իրական, քան միջուկային պատերազմը:
Համաշխարհային ռեցեսիան խնդիր է առաջադրում ոչ միայն և ոչ այնքան տնտեսության վերագործարկման, որքան մարդկության գոյատևման մոդելի վերաձևակերպման, հասարակությունների կառավարման համակարգերի վերաիմաստավորման և վերանախագծման: Եվ սա օրհասական խնդիր է. վաղը կարող է ուշ լինել ...

Կից նյութը