Մոնթե. մի կողմից՝ գիտնական, մյուս կողմից՝ Ասալայի զինյալ և Արցախյան պատերազմի առանցքային հրամանատար


15:43 , 25 նոյեմբեր, 2016
Image result for ՄոնթեԻնձ միշտ զարմացրել է Մոնթեի բազմազանությունը․ մի կողմից նա գիտնական էր՝ ուրարտագետ, բազմաթիվ լեզուներ գիտեր, այդ թվում և՝ ճապոներեն, զբաղվում էր արևելյան մարտարվեստով, մյուս կողմից՝ Ասալայի զինյալ էր և վերջում դարձավ Արցախյան պատերազմի առանցքային հրամանատարներից մեկը: Իսկ այս ամենի հետ միասին նաև սիրող ամուսին էր:
Սեդան միշտ Մոնթեի հետ էր և հենց դա էր նրան մոտիվացնում, ուժ տալիս:
Արցախի Մարտունիում նույնիսկ պատերազմից այսքան տարիներ անց Ավոն ապրում է բացառապես բոլոր մարդկանց տներում:
Հնարավոր է և մի փոքր զգացմունքային է հնչում, բայց, իրոք, Հայաստանը և Արցախը Մոնթեի կարիքը շատ են զգում, մի հրամանատարի, որն իր զինվորների վստահությունը շահել էր ազնվությամբ և պրոֆեսիոնալիզմով, այլ ոչ թե մեզ հայտնի այլ մոտեցումներով: