Տարեկան 30 միլիոն դոլար խնայողություն էժան գազի հաշվին


14:00 , 25 նոյեմբեր, 2016

Image result for ԳազՏարեկան 30 միլիոն դոլար խնայողություն էժան գազի հաշվին

Արդեն տեղեկացանք, որ 2017-ի սկզբից ՀՀ-ում սպասվում է էներգակիրների գների իջեցում։ Գազի գնի վերաբերյալ ՀԾԿՀ-ն արդեն որոշումը կայացրել է, և հունվարի 1-ից գազը կսպառենք նոր սակագնով: Էլեկտրաէներգիայի դեպքում քննարկումները դեռ ընթացքի մեջ են, սակայն արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Ակնկալվում է, որ հոսանքի նոր սակագները գործողության մեջ կմտնեն հաջորդ տարվա փետրվարի 1-ից։

Այս փաստը հասարակ սպառողների համար կարևոր է ոչ միայն ավելի քիչ գումար վճարելու, այլ նաև դրանից բխող ապրանքների գների էժանացման տեսանկյունից: Պետք է փաստել նաև այն, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ կախվածությունը ունի էներգակիրներից, և սա կարևոր գործոն կարող է դառնալ տնտեսական ակտիվության համար։ Ըստ լուրերի՝ նախատեսվում է սակագնային քաղաքականության հիմքում դնել լրացուցիչ խթանող մեխանիզմներ արտադրողների համար:

Բնականաբար, սակագների նվազեցումը տնտեսության տարբեր ոլորտներում տարբեր ազդեցություն կունենա՝ կախված արտադրության մեջ էներգակիրների մասնակցության չափից։ Ըստ մոտավոր հաշվակների՝ միայն գազի սակագնի իջեցման հաշվին սպառողները կտնտեսեն տարեկան շուրջ 30 մլն դոլար։