Տեսնես՝ ինչ է մտածում արդարադատության նախարարն այս խայտառակության մասին


09:28 , 25 նոյեմբեր, 2016
Image result for արփինե հովհաննիսյանՀայաստանում արդարադատության համակարգում այս խայտառակ վիճակին պետք է վերջ դրվի գոնե միայն պետական բյուջեի փողերը խնայելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի կառավարության, որը պետական բյուջեից պարտավորվում է վճարել ավելի քան 50 հազար եվրո փոխհատուցում՝ հանցագործությունները կոծկելու և պատշաճ հետաքննություն չիրականացնելու համար։ Ամեն տարի կոռումպացված դատական համակարգի անկատար և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ՀՀ քաղաքացիները արդարություն են փնտրում ու ստանում Եվրոպական դատարանում, արդյունքում մեր՝ հարկատուներիս գումարները ուղղվում են ապաշնորհ դատավորների սխալները փոխհատուցելու վրա։ Այս պայմաններում այսքան գումար վճարել վատ դատական համակարգի համար, ուղղակի անթույլատրելի է։ Իսկ ի՞նչ է մտածում այս մասին մեր արդարադատության նախարարը, որը միայն ամեն օր մի նոր տեսքով, ձայնի ագրեսիվ տոնով ինչ-որ անհասկանալի բառակապակցություններ է խոսում, միգուցե ժամանակն է վե՞րջ տալ այս խայտառակությանը։