Լիցկայի (Չ)ինտելեկտուալ հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին


13:41 , 27 փետրվար, 2013

Ես տենց էլ գիտեի, որ Լիցկան էսօր մեզ (Չ)ինտելեկտուալ հրավառություն ա պարգևելու՝ սեփական կատարմամբ, ու ես չսխալվեցի։ «Ազատությանը» տված իր հարցազրույցում Լիցկան իր մտքի գոհարների իսկական տարափ է ձոնել... Մի քանի մեջբերումներ.

«Դե, ես հլը չգիտեմ` ինքը ինչ ա ուզում, ինչ ա ցանկանում, ես ինքս պետք ա ցանկանամ։ Իրա ցանկությունները դա ցանկություններ են, բայց ես ինքս պետք է ցանկանամ, էլի, թե ե՛ս ինչ եմ ուզում»:

Ու մինչ լրագրողը փորձում էր մտավոր կանտուզիայի տակից դուրս գալ՝ Լիցկայի այս փառահեղ պատասխանից առաջացած, Լիցկան անդրադարձել է իր հրաժարականի պահանջին Րաֆֆու կողմից.

«Դե դեռեւս բան չի, որ ինքը ասում ա, էդ ինքը, բան ա, էլի, տենց, կոպիտ ա օրինակը հնչում, ասում ա... Վերջը, հիմա էդ կոպիտ օրինակներով չասեմ ես, դա իրա ցանկությունն ա, իրանից ոչ մեկը չի հարցնում` Սյունիքի մարզպետը հրաժարական կտա, թե Սյունիքի մարզպետը կմնա կաշխատի»։

Բա՜... Դե հիմա արի ու գիտական աշխարհին բացատրի, որ քառակուսի գլուխ ունենալը Լիցկայի մտավոր ունակությունների վրա վատ չի ազդել...