Ադրբեջան-Պակիստան համագործակցությունը աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում մեզ համար


08:53 , 24 նոյեմբեր, 2016
Related imageՊակիստանի նախագահն ասել է, թե Ադրբեջանը կարող է օգտագործել պակիստանյան զենքերն ու նաև օգտվել Պակիստանի պաշտպանական կառույցների մատուցած ծառայություններից։ Հիշեցնենք, որ Պակիստանը տարիներ շարունակ եղել է այն եզակի երկրներից, որը չի ստորագրել միջուկային զենքի տարածման դեմ ուղղված շատ միջազգային փաստաթղթեր, և միևնույն ժամանակ մեծ եռանդով աշխատում է միջուկային զենքի արտադրության վրա։
Ադրբեջանի հարցը դաշնակիցների հարցում բերել է, և ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, հիմա էլ բազմաթիվ իսլամական պետություններ և կազմակերպություններ ահռելի մեծ աջակցություն են ցույց տալիս այս երկրին։ Եթե, օրինակ, Պակիստանը թույլ տա Ադրբեջանին կիրառել իր միջուկային զենքը, ապա մենք մեր բալիստիկ հրթիռներին և իսկանեդերին փոխարինելու այլ տարբերակներ պետք է գտնենք, պետք է միևնույն ժամանակ գտնենք Պակիստանի չափ մեզ աջակցող մի լավ դաշնակցի։