Սերժ Սարգսյանի հայտնի «ատկատային» ելույթը տվեց իր արդյունքները


12:40 , 27 փետրվար, 2013

Այդքան ասեցին-խոսեցինք-խնդացինք, բայց փաստորեն Սերժ Սարգսյանի հայտնի «ատկատային» ելույթը կառավարությունում էդքան էլ անարդյունք չմնաց ու փաստորեն զուտ ձևական-ցուցադրական բնույթի չէր։ «Առավոտի» տվյալներով՝ այս տարի քաղաքաշինության նախարարությունը բյուջե է վերադարձրել 2012-ի բյուջեից մնացած շուրջ 720 միլիոն դրամ խնայողությունը, ինչը աննախադեպ է նախորդ տարիների համեմատ, ուստի կարելի է ենթադրել, որ հենց ատկատներ չանելու հետևանքում է գոյացել է այս «խնայողությունը»։ Էլի լավ է, մնում է, որ սա լինի ոչ եզակի ու ոչ մասնավոր դեպք, այլ դառնա համատարած ու համապարփակ հայեցակարգ։