Կաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը նոր թափ է ստանում


12:16 , 23 նոյեմբեր, 2016
Related imageԿաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը նոր թափ է ստանում։
Շարունակվող սահմանային փոխհրաձգության հերթական միջադեպն այսօր ևս հանգեցրել է մարդկային զոհերի: Հնդկական հատվածից ռմբակոծվել է պակիստանյան ավտոբուս, որի հետևանքով սպանվել է 9 մարդ, վիրավորվել՝ 11-ը:
Հիշյալ զարգացումները և, ընդհանրապես, տարածաշրջանում տիրող իրավիճակը աշխարհի այս հատվածը ևս դարձնում են պայթյունավտանգ, ինչն, անշուշտ, մտահոգիչ է: