Մի՛ փակեք ԾԻԳ-երը ու ՊՈԱԿ-ները. մի քանի ամիս մի՛ հանեք մարդկանց գործից


11:40 , 23 նոյեմբեր, 2016
Image result for կառավարությունԳիտեմ՝ կարդում եք, տղե՛րք: Հիմա ուշադիր: Խնդրում եմ, մի՛ փակեք ԾԻԳ-երը ու ՊՈԱԿ-ները. իրանք անպիտան են, ծույլ են, անիմաստ ծախս են, մի օր հաստատ պիտի ռադ արվեն, բայց էս վիճակում դա չի կարելի անել: Մի՛ լսեք կիսագրագետ բոլշևիկներին: Ավտո ծախեք, կահույք խուրդեք, տո կարաք տուն ուղարկեք սաղին ու տարածքն էլ արենդով տվեք, բայց դեռ գործից մի՛ հանեք: Մինչև տարվա վերջ ՀՆԱ-ն ևս մեկ տոկոս, ոնց էլ լինի, իջնելու ա, նույնիսկ, եթե բանկերը իրոք սկսեն համալրել կապիտալը (ԵԹԵ!!): Մի քանի ամիս մի՛ հանեք մարդկանց գործից մինչև ջոկենք՝ ինչ ենք անում: Տնտեսությունը կրճատվում ա, ուրեմն՝ պետությունը պիտի փող ծախսի, սա առաջին դասն ա, առաջին կուրսի առաջին դասը... ԽՆԴՐՈՒՄ ԵՄ! Մի քիչ տորմուզ տվեք: