Ընդդիմության միավորման մասին խոսելն անիմաստ է, ՀՀԿ-ն բոլորին բաժանել է իրենց դերերը


09:02 , 23 նոյեմբեր, 2016
Image result for հհկՎերջին շրջանում ակտիվացել են ընդդիմադիրների միավորման մասին խոսակցությունները։ Նախ՝ քաջ գիտակցելով մեր «ընդդիմադիր» քաղաքական ուժերի սկզբունքներն ու դրսևորած գործալակերպը՝ գալիք ընտրություններում, չեմ կարծում, որ կլինեն իսկական, ոչ առերես դաշինքներ։ Իհարկե, կլինի համագործակցության իմիտացիա, սակայն ամեն հարմար պահը կօգտագործվի մեկի մյուսին փնովելու կամ մեջքից հարվածելու համար։ Իշխող կուսակցությունը նույնպես շատ լավ է ճանաչում իր մոտ «ընդդիմադիր» աշխատող ուժերին և ամեն ինչ վերադասավորել է այնպես, որպեսզի այս ուժերի իրական համատեղ պայքարն անհնար դառնա, իսկ ինքը չեզոքացած ձայներն աշխատեցնի իր «հաղթանակի» օգտին։