23,5 տոկոսանոց աճ պանրի արտադրությունում


13:16 , 21 նոյեմբեր, 2016

Картинки по запросу պանիրՏեղական արտադրության խթանումը շատ լուրջ նշանակություն ունի տնտեսական զարգացման գործընթացում: Այն նպաստում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ներդրողի վստահության ավելացմանը տվյալ պետության տնտեսական շուկայի հանդեպ:

Հայաստանում այս տարվա առաջին ինը ամիսներին արտադրվել է 18 հազար 451,7 տոննա պանիր: Եթե համեմատենք այս տարվա տվյալները ԱՎԾ-ի հրապարակած նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա կփաստենք, որ արտադրությունը աճել է 23,5 տոկոսով:

Դրանից զատ՝ դրական միտում է արձանագրվել կաթի արտադրությունում, որտեղ ցուցանիշը կազմել է 394,3 միլիոն լիտր կաթ: Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 2,8 տոկոսով: