Որքանո՞վ է ճիշտ այլ երկրի դեպսանատան առջև «Fuck You» պաստառով հանդես գալը


21:34 , 26 փետրվար, 2013

Ուրիշ երկրի (տվյալ դեպքում՝ Ֆրանսիայի) դեսպանատան առջև ցույց անելիս պետք է նաև հիշեք, որ բացի ինքներդ ձեզնից ներկայացնում եք ողջ հայությունը, պետք է նաև հիշեք, որ քննադատում եք ոչ միայն այդ կառավարությունը (ինչպես, միգուցե, ձեզ է թվում) այլ ողջ երկիրը։
Դե հիմա ինձ ասեք՝ որքանով է ճիշտ նման, չվախենամ բառից, սադրիչ, կոպիտ ու անդաստիարակ պաստառներով հանդես գալը։ Ձեզ դուր կգա՞ր, եթե Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան առջև ինչ-որ մի խումբ ֆրանսիացիների նման պաստառով կանգնած լիներ։ Այ մարդ, քաղաքականություն ա, բազառ չի։ Մի քիչ Րաֆֆուց օրինակ վերցրեք։ Չնայած, արդեն համոզվում եմ, որ (միգուցե անգիտակցաբար) իր դեմ եք գործում։