Այսօր Հեռուստատեսության միջազգային օրն է


06:59 , 21 նոյեմբեր, 2016

1998-ի մարտին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը սահմանել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day)` ի նշան 1996-ին Հեռուստատեսային առաջին համաժողովի անցկացման:

Երկրներին առաջարկվեց նշել այս օրը` փոխանակվելով հեռուստահաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական ու սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակության ընդլայնման խնդիրներին:
Թեև տոնը նշվում է ոչ շատ վաղուց, հեռուստատեսության պատմությունը սկսվել է մոտ 100 տարի առաջ: