Հայաստանը մեծ հավակնություն ունի դառնալ «մետաքսի ճանապարհի» առնցքային հատվածներից մեկը


14:00 , 20 նոյեմբեր, 2016
Картинки по запросу Հայաստանը, «մետաքսի ճանապարհի»Հայաստանը մեծ հավակնություն ունի դառնալ «մետաքսի ճանապարհի» առանցքային հատվածներից մեկը, որտեղ կխաչաձևվեն Չինաստանից ու Իրանից դեպի Սև ծով, այնուհետև՝ Եվրոպա ու Ռուսաստան տանող առևտրատնտեսական ուղիները:
Մերձավորարևելյան տարածաշրջանում, հատկապես՝ Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում ընթացող անկանխատեսելի քաղաքական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի, որպես տարածաշրջանային կայուն ու կանխատեսելի պարտնյորի իրողությունը կարևորագույն խթաններ են մեր երկրի համար՝ դառնալու Արևելք-Արևմուտք քաղաքակրթական տանդեմի տարանցիկ խաչմերուկն ու անմիջական մասնակիցը: