Գիտությունն ունեցավ մեծ կորուստ. մահացել է հռչակավոր պատմաբան Բաբկեն Հարությունյանը


18:35 , 26 փետրվար, 2013

Խոր ցավով տեղեկացա հռչակավոր պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին: Գիտությունը ունեցավ մեծ կորուստ ի դեմս Բաբկեն Հարությունյանի: Սովորելով պատմության ֆակուլտետում՝ բազմիցս առնչվել եմ նրա հեղինակած աշխատություններին, մի քանի անգամ էլ առիթ է եղել անձամբ շփվելու մեծանուն պատմաբանի հետ: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Բաբկեն Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր գիտական աշխարհի ներկայացուցիչներին անդառնալի կորստի կապակցությամբ: