«Աներձագ»-ի բոցը նախագահական ընտրությունների մասին


16:26 , 26 փետրվար, 2013

Ուշադրությո՜ւն, վնիմանիե՜, ախթո´ւնգ, ըթթենշն... Աներձագը շատ լուրջ քաղաքագիտական գնահատական ա տվել նախագահական ընտրություններում Ավանում գրանցված արդյունքների վերաբերյալ։
Լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս եղավ, որ իր ղեկավարած ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն ստացավ, քան Սերժ Սարգսյանը, ավելին, Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայն է հավաքել, քան ինքը՝ խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների ժամանակ, այս նորահայտ քաղաքական գիգանտը, Ավանի սիրելին և հանրագիտարաններում ու բառարաններում «աներձագ» բառի բնորոշիչի դերին հավակնող և Տարոնի ավանային կենդանի վերամարմնավորումը հանդիսացող Ռոբերտ Սարգսյանը տվել է մի ա՜յլ կարգի խորիմաստ պատասխան.

«Դե սենց ասեմ, Ավանը հաղթել է, Նոր Նորքը հաղթել է, այսինքն` գումարելիների տեղերը գումարում ես, գումարը չի փոխվում։ Գլխավորը հաղթանակն է, իսկ թե ինչքան ձայնով է այդ հաղթանակը, դա այդքան էլ կարևոր չէ»։ 

... ախպեր... բեր դու էլ բան մի ասա էլի, քո մոտ լռելը անհամեմատ ավելի լավ ա ստացվում...