Ո՞ւր են բուհերը քաղաքականությունից հեռու պահողները, երբ ուսանողներին քշում են իշխանական տարբեր միջոցառումների


16:17 , 26 փետրվար, 2013

Ցանկանում եմ դիմել բուհերը քաղաքականությունից հեռու պահել ցանկացող և կրթական պրոցեսը խանգարող դասադուլի դեմ հանդես եկող բուհական չինովնիկներին: Երբ բուհը ծայրից ծայր հանրապետականացվում էր, երբ ուսանողներին քշում էին իշխանական տարբեր միջոցառումների, ինչո՞ւ դուք մեկ անգամ չընդվզեցիք, բողոքի ձայն, նշույլ նույնիսկ, կես հառաչանք չհանեցիք: