Վերջապես ժամանակն է, որ այս մենաշնորհի պաշտպան կառույցը կատարի իր իրական պարտավորությունները


14:15 , 18 նոյեմբեր, 2016
Image result for շաբոյանՏՄՊՊՀ ղեկավար Շաբոյանը բռնել ոչ ավել, ոչ պակաս տուգանել է գարեջուր արտադրող ընկերության։ Իհարկե, առաջին անհրաժեշտության արտադրության ոլորտներում գոյություն ունեցող բազմաթիվ խախտումները, որոնց հետևանքները հասարակությունն անընդհատ զգում է իր կաշվի վրա, երկրորդական են, իսկ ահա գարեջրի արտադրության ոլորտում առողջ մրցակցությունը՝ տնտեսական գերակա շահ։
Առհասարակ ուզում եմ խոսել այս շատ անպիտան կառույցից, որն, իհարկե, եթե գործեր իր լիազորությունների սահմաններում և կատարեր իր առջև դրված գործառույթները տնտեսական փոխհարաբերությունները և զարգացումը ապահովող գործընթացում կարևոր օղակ կլիներ, սակայն տարիներ շարունակ Շաբոյանը իր լղոզված պատասխաններով մշտապես շրջանցել է  Լֆիկի և այլոց մենաշնորհների մասին խոսելը կամ էլ պաշտպանել է դրանք՝ մշտապես իր տուգանքների աղբյուր ու թիրախ դարձնելով փոքր ու միջին բիզնեսը և բարեխիղճ տնտեսվարողներին։
Վերջապես ժամանակն է, որ այս մոնոպոլիստներին հովանավորող կառույցը ուշքի գա և կատարի իր պարտականությունները։