Ուզում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակեցում մտցնի այս ամենի մեջ


12:53 , 26 փետրվար, 2013

Ջուրը մտնելուց առաջ գոնե պիտի այդ ջրի բաղադրությունը իմանաս, իսկ ես ոչ միայն բացարձակապես չգիտեմ այդ ջրի բաղադրությունը, այլև պատկերացում էլ չունեմ դրա մասին: Ես չեմ ուզում Րաֆֆուն համեմատեմ ԱԽՔ-ի կամ մեկ այլ ուրիշի հետ, բայց ես բացարձակապես ոչ մի տեղեկություն, ավելին` պատկերացում չունեմ Րաֆֆու ծրագրի մասին: Կներեք, բայց ես չեմ կարող ոմանց նման էս ամենը մեկնաբանել որպես` ուրեմն մի բան ծրագրած ունի, որ սենց քայլեր ա անում կամ մի բան գիտի: Ես ոչ դեմ եմ նրա հանրահավաքներին, ոչ էլ նրա կողմնակիցներին եմ դեմ: Ես ընդամենը ուզում եմ, որ նա հստակեցում մտցնի էս ամենի մեջ: Կներեք, բայց իր կողմից հնչեցվող լիովին վերացական նախադասությունները հենց կոնկրետ ինձ համար բացարձակապես ընկալելի չեն: Եթե ոմանց համար ընկալելի են, ապա ես նրանց հանդեպ էլ բացարձակապես ոչինչ չունեմ ու չեմ էլ կարող ունենալ: