«Դղյակի սիրահարը» վերնագրով հրապարակված տեղեկատվությունը սուտ է. ՊՆ-ն հերքում է


13:52 , 16 նոյեմբեր, 2016

Картинки по запросу արծրուն հովհաննիսյանՀերքում

«Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 16-ի համարում «Դղյակի սիրահարը» վերնագրով հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ առնչություն չունեն նշված տարածքում ընթացող շինարարության հետ:

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հերքման պահանջն ուղարկվել է տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցին: