ԵՄ-ի մեղադրանքը Թուրքիային հակազդում է ՌԴ-ի՝ վերջինիս Արցախյան հակամարտության միջնորդ դարձնելու նկրտումներին


10:30 , 16 նոյեմբեր, 2016

Related imageԵՄ-ն օրերս հրապարակած զեկույցում Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ապրիլին բախումների ընթացում Ադրբեջանին աջակցելու մեջ: Սա հստակ ազդակ է Լավրովին, որ Թուրքիան չի կարող հակամարտության մեջ անաչառ միջնորդ լինել։
Հիշեցնեմ, որ Լավրովը ռուս-թուրքական մերձեցումից հետո հայտարարել էր, որ ինքը տեսնում էր Թուրքիային որպես միջնորդ։ Լավրովի այս քայլը հերթական ապացույցն էր այն բանի, որ ՌԴ-ն տարածաշրջանային իր քաղաքականությունը մշտապես իրացրել է Հայաստանի պետական շահերը ոտնահարելու գնով։ Այս առումով ԵՄ-ի այս կոչը չափազանց կարևոր է հայկական կողմի համար, ինչը հակազդում է և կարող է գոնե մոտ ժամանակներում կանխել ՌԴ-ի՝ հայկական կողմի համար այս ծայրաստիճան վտանգավոր մտադրությունները: