Շփման գծում իրավիճակը վերահսկելի է. Մովսես Հակոբյան


17:56 , 15 նոյեմբեր, 2016

Շփման գծում իրավիճակը վերահսկելի է. Մովսես ՀակոբյանSlaq.am-ը գրում է.

Առաջին գծում նույն կարգավիճակն է, ինչպես այս 24 տարիների ընթացքում,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին:

«Ամբողջ իրավիճակը վերահսկելի է: Վերջին տարիներին վիճակը նույն ձևի է, արտառոց իրավիճակ չկա»,- հավելեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է վերջին օրերի լարվածությունը կապված լինի Ադրբեջանում անցկացվող զորավարժության հետ, Մ. Հոկոբյանն ասաց, որ զորավարժությունն իրենց պլանային միջոցառումն է. «Մենք հետևում ենք զորավարժության ընթացքին, անում համապատասխան հետևություններ»: