Իրազեկում ՀՀ երկքաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ


17:30 , 15 նոյեմբեր, 2016

Картинки по запросу անձնագիր

ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՀՀ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի՝ ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Օտարերկրացիների համար գործում է Հայաստան մուտք գործելու, երկրում գտնվելու և բնակվելու օրենսդրական մեխանիզմներ: Իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով էլ սահմանված է վարչական պատասխանատվություն օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու համար:

ՏՎՅԱԼ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ ՀԵՏԵՎՅԱԼԸ

Նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նաև այլ երկրի քաղաքացիություն, Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման:
Եթե լրացել է նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը կամ այն կորցրել է և դեռ նորը չի ստացել, որևէ պատասխանատվություն չի կարող կիրառվել նրա նկատմամբ: