ԺՈՂ-ի ուսանողները ապացուցեցին, որ երբեք անհիմն չեն ոգևորվի մի քանի արկածախնդիրների և գռանտակերների արված կոչերից...


22:08 , 25 փետրվար, 2013

Ես ասել եմ ու էլի կասեմ՝ ԺՈՂ-ը համալսարան չէ միայն, ԺՈՂ-ը ապրելակերպ է, որով ապրում է ցանկացած ժողի ուսանող բուհ ընդունվելու առաջին իսկ օրից: Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ժողի ուսանողին և միևնույն ժամանակ մաղթել, որ շարունակի պատվով կրել այդ բարձր կոչումը:
Մեր ուսանողներն այսօր ապացուցեցին, որ երբեք անհիմն չեն ոգևորվի և չեն փորձի պղտոր ջրում ձուկ որսալ մի քանի արկածախնդիրների և գռանտակերների արված կոչերից...
Ես սիրում եմ բոլորիդ և կոչ անում բնականոն ընթացքով շարունակել դասապրոցեսը և եթե դասադուլ, ապա միայն հանուն ուսանողների շահերի և իրավունքների, այլ ոչ թե ոմանց քաղաքական չբավարարված ամբիցիաների համար...
Հ.Գ. Վճարովի ուսանողի կողմից արված դասադուլը, մեղմ ասած, անհասկանալի է...