Տաջիկստանում օրինականացվել է նախագահի պաշտամունքը


00:46 , 15 նոյեմբեր, 2016
Image result for таджикистан президентՄիջինասիական հանրապետությունից հերթականը՝ Տաջիկստանը պաշտոնապես կարելի է դասել բռնապետությունների շարքին, որտեղ երկրի ղեկավարն աստվածացվում է, օրինականացվում է անձի, այս պարագայում՝ նախագահի պաշտամունքը, նրա ծննդյան օրը դառնում է պետական տոն, վերջինիս քննադատողներին էլ սպառնում է քրեական պատիժ։ Ցավոք, Միջին Ասիայի հնագույն ազգերից մեկի՝ տաջիկների նախագահ Էմոմալի Ռահմոնովը, ով հետագայում դարձավ Ռահմոն, վերջին տարիներին կտրվելով իրականությունից, իրեն երևակայում է բացարձակ միապետ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Տաջիկստանի ընդմիշտ նախագահ հռչակվելուց հետո երկրի խորհրդարանը սկսեց նրա գոհացնող օրենքներ ընդունել։ Վերջին խայտառակ օրենքն ընդունվել է մի քանի օր առաջ։ Ըստ Տաջիկստանի խորհրդարանի ընդունած օրենքի՝ երկրի նախագահին վիրավորողներին սպառնում է քրեական պատիժ։ Այսինքն՝ Ռահմոնը կպատժի նաև նրանց, ով կփորձի նրան քննադատել։
Նոյեմբերի 16-ին կլրանա Ռահմոնի կառավարման 22 տարին։ 1994 թ-ից Տաջիկստանն իր ձեռքում պահող Ռահմոնն այդ օրը համարում է «սրբազան», իսկ նրա մանկլավիկներն էլ փորձում են գոհացնել և ուրախացնել իրենց տիրոջը։ Օրինակ՝ Դուշանբեի քաղաքապետը ամբողջ քաղաքը զարդարել է Ռահմոնի պատկերով պաստառներով հետևյալ գրառումով՝ «Մեր նախագահը մեր առաջնորդն է»։ Իսկ քաղաքապետարանին ենթակա դպրոցներում և նախակրթարաններում անցկացվելու է լավագույն նկարի մրցույթ՝ «Նախագահը երեխաների աչքերով» խորագրով։
Տաջիկստանը համալրեց նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքը, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատվեցին բռնապետութհուններ՝ Բելառուս, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան։