Քանի դեռ Ժողովրդը զրկված է արժանապտիվ կյանքից, «ազգ-բանակ» գաղափարախոսությունը կեղծ է և անիրագործելի


08:30 , 14 նոյեմբեր, 2016
Image result for բանակՆախօրեին դեռևս չարզված հանգամանքներում զոհված զինվորի ընտանիքը վարկերի պատճառով կորցրել է բնակարանը և հայտնվել փողոցում։ Այսօր Հայոց բանակում ծառայող զինվորների մեծամասնության ընտանիքներն են գտնվում այս նույն սոցիալական խնդիրների մեջ, ապրիլյան պատերազմի զոհերի մի զգալի հատվածն էլ մեծացել էր ծայրաստիճան չքավորության մեջ։
Մի՞թե այս պայմաններում ազգ-բանակ գաղափարախոսությունը, որը ՊՆ-ն քոփի-փեսթ է արել մեզ հայտնի ընդդիմադիր գործչից, հնարավոր է իրագործել։ Այս գաղափարախոսության իրացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ոչ միան գաղափարապես հասուն և բանակի կարևորությունն ու դերը գիտակցող հասարակություն, այլ ժողովուրդ, որի համար արժանապատիվ կյանքի տարրական պայմաններ են ապահովված։ Ու քանի դեռ այս հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի՝ ինչ է արժանապատիվ կյանքը, նման կատեգորիաներին, ինչպիսին է «ազգ-բանակը», այսպես բացասական է արձագանքելու։