«Հին արքաներ»-ը որակ է բերում մեր սերիալաինդուստրիայում


01:13 , 14 նոյեմբեր, 2016
Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով ու բողոքների պատճառով նայեցի նոր պատմական սերիալը... Սերիալը նայեցի հենց առաջինը նրա համար, որ մարդիկ բողոքում էին շատ գրական հայերենից ու բողոքում էին, որ դռայվով ֆիլմ չի:
ժողովուրդ ջան, սկսեմ նրանից, որ մենք էնքան զիբիլ հայերեն ենք լսել, որ մաքուր հայերեն լսելը մեր համար խորթ ա դառել, բայց «Հին արքաների» մեջ խոսվում է այն հայերենով, որով պիտի խոսվի իրական ֆիլմում, ու մերնա էտ հայերենը, ու մաքուր հայերենը պաթոս չի: Էս մեկ:
Երկրորդ` ֆիլմը մեր պատմության մասին է, որը ներկայացված է շատ ազդեցիկ, շատ հավես ու արդիականացված:
Ես միաժամանակ համաձայն եմ ձեզ հետ, որ մեր սերիալագիտությունը երբեք չի հասնի Գեյմ օֆ թռոնսի մակարդակի, բայց եկեք չմոռանանք, որ «Հին արքաներ»-ի նման սերիալները մենք ստանում եք մեր երկրում չնչին բյուջեով, ու վստահ եմ, որ եթե վերոնշյալ սերիալի բյուջեի չափ փող ծախսեինք, մեր «Հին արքաները» կարելի էր դուխով արտերկրում ռեկլամ անել:
Կարճ ասած` հին արքաները մի լեվլ է, որը նորույթ է, որը դժվար է պահել, բայց հաճելի է ու հուսադրող:
Խորհուրդ եմ տալիս բոլորդ նայեք` համ պատմությունը կվերհիշեք, համ էլ որակային տարբերությունը կհասկանաք: