Այսօր «Ազատ գոտին» կբացահայտի ինչպես հանձնել ընդունելության քննությունները և ցույց կտա նոր շտեմարաններում առկա բոլոր սխալները (Video)


16:01 , 25 փետրվար, 2013

Ամեն տարի քննական շրջանի մոտենալուն զուգահեռ աճում է տարբեր առարկաների շտեմարաններին վերաբերող աղմուկը: Այս տարին բացառություն չեղավ, ու բազմաթիվ ծնողներ, աշակերտներ և ուսուցիչներ այս անգամ նույնպես փորձեցին ապացուցել, որ հատկապես հայոց լեզվի ու գրականության շտեմարանները դիմորդին ոչ թե ուղղորդելու, այլ մոլորեցնելու նպատակ ունեն:  

Այսօր «Ազատ գոտին» կբացահայտի՝ ինչպես հանձնել ընդունելության քննությունները և ցույց կտա շտեմարաններում առկա բոլոր սխալները: