Պետական համակարգում ԽԾԲ-ն կադրային քաղաքականության հիմնական սկզբունքն է


10:30 , 11 նոյեմբեր, 2016
Image result for կառավարությունԿառավարության վերջին նշանակումներին հետևելով՝ մի բան պարզ է՝ խնամի-ծանոթ-բարեկամ հայտնի կադրային քաղաքականությունը երբեք չի լքելու պետական ապարատը։ Այսօր ևս կառավարությունում միջին և ստորին պաշտոններ են զբաղեցնում նախարարների մտերիմները, ծանոթները։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ օրերս
տեղակալ է նշանակելու իր մտերիմներից մեկին, ով իր՝ էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ նույն պաշտոնն էր զբաղեցնում:
Ահա այսպիսին է «նոր» կառավարությունը բոլորովին հին մոտեցումներով։