Էրդողանն արդեն անուղղակիորեն սկսել է քննադատել Աթաթուրքի գործունեությունը


16:00 , 10 նոյեմբեր, 2016
Image result for ԷրդողանԱյսօր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է:
Քեմալը Թուրքական պետության վերջին 70-80 տարիների խորհդանիշն է՝ անքննելի և վերբնական հատկանիշներով օժտված:
Բայց ներկայումս, երբ Թուրքիայում աստիճանաբար իր մայրամուտն է ապրում Քեմալականների ժամանակաշրջանը և սկզբնավորվում է Իսլամական Թուրքիայի վերածննդի գործընթացը, Քեմալի անհատականությունն աստիճանաբար ստվերվում է կամ փոխարինվում մեկ այլ անհատով:
Պատահական չէ, որ Էրդողանն արդեն անուղղակիորեն սկսել է քննադատել Աթաթուրքի գործունեությունը:
Օրեր առաջ նրա թիրախում էր հայտնվել Լոզանի պայմանագիրը: