Ադրբեջանցի քաղաքապետը կրկին շփոթել է Հայաստանի և Կոլումբիայի դրոշները (photo)


03:35 , 10 նոյեմբեր, 2016

Ես, եթե Կոլումբիայի նախագահի տեղը լինեի, առանց երկար-բարակ մտածելու, լույսը չբացված՝ Ադրբեջանին պատերազմ կհայտարարեի ու հերը կանիծեի:

Ադրբեջանցիների հիմարությանը չափ ու սահման չկա, այն աստիճանի են կենտրոնացել դրոշ ու դրոշանման բաներ վառելու վրա, որ արդեն բուժման կարիք ունեն:

Բայց սաղ մի կողմ դնենք, սրանք շատ դեպքերում ոչ թե Հայաստանի դրոշն են վառում, այլ թարս են պահում ու ստացվում է, որ Կոլումբիայի դրոշը Հայաստանի դրոշից շատ են վառել: Հիմա էլ Դաշկեսանի քաղաքապետը բռունցքով Կոլումբիայի դրոշի գույներով ներկած շիֆեռ ա ջարդել: Խելք բաժանելուց տենաս սրանք ուր են եղել: Ի՞նչ ունեք Կոլումբիայի հետ կիսելու, որ չեք կարում կիսեք: